ԵՄ-ն իր արտաքին սահմանները կբացի հուլիսի սկզբին

ԵՄ-ն իր արտաքին սահմանները կբացի հուլիսի սկզբին

Եվրոպական Միությունը կսկսի աստիճանաբար իր արտաքին սահմանները բացել հուլիսի սկզբից՝ երրորդ երկրներից ոչ պարտադիր ուղեւորների ժամանման համար։ Այս մասին հայտարարել է Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յուանսոնը։

Նշենք, որ ԵՄ ՆԳ նախարարների տեսակապային կոնֆերանսի ժամանակ առաջարկվել է, որպեսզի սահմանային մուտքի արգելքի գործողության ժամկետը հունիսի 15-ից ավելացնել եւս երկու շաբաթով եւ հասցնել հուլիսի սկիզբ։ Յոհանսոնը հավելել է, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ կշարունակի քննարկումները միության անդամ երկրների իր գործընկերների հետ։