Ուժգին երկրաշարժ` Կարիբյան ավազանում

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարիբյան ծովի ավազանում՝ Վենեսուելայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադմեիայի Միացնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Համաձայն առկա տեղեկությունների, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Վենեսուելայի Պարիա թերակղզում գտնվող Կարուպանո քաղաքից 108 կմ դեպի արեւելք եւ Տրինիդադ եւ Տոբակո պետության մայրաքաղաք Պորտ-օֆ-Սփեյնից 85 կմ դեպի արեւմուտք։ Երկրաշարժը մասնագետները գնահատում են բավականին ուժգին։ Օջախի խորությունը 77,5 կմ է։
Կարծիքներ