Բայրամովը հերթական հարթակն է օգտագործել ՀՀ-ին մեղադրելու համար

Բայրամովը հերթական հարթակն է օգտագործել ՀՀ-ին մեղադրելու համար

Չնայած խաղաղության օրակարգն առաջ մղելու Ադրբեջանի ջանքերին և առաջարկներին, Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարությունից և Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև այլ համաձայնագրերից բխող պարտավորությունները չկատարելը խոչընդոտում է կարգավորման գործընթացին և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լեհաստանում ադրբեջանագիտության I եվրոպական համաժողովի շրջանակներում անցկացված «Նոր իրողություններ տարածաշրջանում. անվտանգության ճարտարապետության և կայուն խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում» միջոցառմանը։Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ 

Բայրամովը ներկաներին տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի վերաբերյալ առաջարկությունների, ընթացող բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշման մասին