Ադրբեջանում փոփոխությունները հասան բուհական համակարգ

Ադրբեջանում փոփոխությունները հասան բուհական համակարգ

Ադրբեջանի նախագահի հրամանով Էլբրուս Իսաեւն ազատվել է Նախիջեւանի ուսուցիչների ինստիտուտի տնօրենի պաշտոնից եւ նշանակվել Նախիջեւանի պետական համալսարանի ռեկտոր։ Այս մասին հայտնում է АЗЕРТАДЖ-ը։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Սալեհ Մագերամովին, ով այսօր էլ ազատվել է ռեկտորի պաշտոնից։