Թուրքիան միլիոնավոր դոլարների ներդրում է անում օկուպացված Արցախում

Թուրքիան միլիոնավոր դոլարների ներդրում է անում օկուպացված Արցախում

Թուրք լրագրող Քերիմ Արքասըն հոդված է հրապարակել, որում նշվել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարբաղում (Արցախ) մեծ ներդրումներ է իրականացնում։

Նշվում է, որ հիմնական հետաքրքրությունը մասնավորապես 190 հեկտար տարածք ունեցող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ն է, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:

Այս համատեքստում ընդգծվում է, որ այդ տարածքն ակտիվանալու է, երբ գործարկվի այսպես կոչված թյուրքական ճանապարհը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո։

Ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա ընթացքում թուրքական ընկերությունների կողմից կատարված ներդրումները կկազմեն 700 մլն դոլար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախ Արցախի դեմ լայնածավալ պատերազմ սանձազերծեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, որը հայտնի է 44-օրյա պատերազմ անունով, ապա 2023-ի սեպտեմբերի 19-ին վերջնականապես հայաթափեց Արցախն ու վերցրեց իր օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո։

Այժմ այնտեղ ընթանում են մեծ թափով շինարարական, բնակեցման և հայկական մշակութային ժառանգության պղծման ու վերացման ինտենսիվ աշխատանքներ։