ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը։  Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Բացի այդ, Զախարովան հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրումից։ 

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք Բաքուն Մոսկվային տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին, նշել է․
«Մոսկվան այժմ շփման մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Կայացած շփումների արդյունքում ԱԳՆ-ի միջոցով համապատասխան հայտարարություն կարվի»։