Հայտնի է դարձել, թե ինչ պլաններ ունի Թրամփը՝ Բայդենի երդմնակալությունից հետո

Հայտնի է դարձել, թե ինչ պլաններ ունի Թրամփը՝ Բայդենի երդմնակալությունից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո մտադիր է բնակություն հաստատել Ֆլորիդայի Մար-ա-Լագո կեցավայրում։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ պարբերականի տեղեկությունների, նա կտեղափոխվի Պալմ-Բիչի նստավայր երդմնակալությունից առաջ։ Միաժամանակ, նա մտադիր է Սպիտակ տան ներկայիս աշխատակազմի մի շարք ներկայացուցիչների հետ շարունակել համագործակցությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի քսանին։