Իմ ուզածը մի համբույր ա, մի հաբույր ա, մի համբույր ա․․․

Իմ ուզածը մի համբույր ա, մի հաբույր ա, մի համբույր ա․․․

Բարեկամ երկիր էր Ֆրանսիան։ Անցյալով եմ ասում, որովհետև նախկինում Հայաստանը արժանապատվություն, հպարտություն ուներ,  իր  պատմությունը,  չէր մոռանում,  և աշխարհին ներկայանում էր որպես ինքնիշխան, իր իրավունքները ճանաչող, հարգող  պետություն։ Այսօր փոխվել է Հայաստանի կարգավիճակը։ Նիկոլ Փաշինյանը աշխարհին ներկայացնում է մի Հայաստան, որը «ոտի տակ է գցել»։ Նա աշխարհին ներկայացնում է Հայաստանը որպես մի նվաստացած պետություն, որը չի ճանաչում իր իրավունքները, իր պատմությունը, որը կամովին ձեռքերը պարզել ու սպասում է իր դատավճռին։

Այս ամենը կատարվում է մի մարդու կողմից, ով դավադրությամբ, խաբեությամբ ներդրվել է Հայաստանում, որպեսզի մոռացվի այն Հայաստանը, որը պատիվ, արժեք ուներ։ Ու այսօր մեղադրել Մակրոնին կամ որևէ այլ պետության ղեկավարի, որ Փաշինյանի  հետ հանդիպում են Պրահայում կամ աշխարհի ցանկացած կետում,  Փաշինյանի երազանքի մեջ է տեղավորվում։

Ըստ նրա՝ մեղավոր են բոլորը, որ Հայաստանը հասել է այս թշվառ վիճակին, բայց ոչ ինքը։ Իմաստուն մարդը ամեն ինչ պահանջում է միայն իրենից, մինչդեռ իրենից ոչինչ չներկայացնող մարդը ամեն ինչ պահանջում է ուրիշներից․ սա ժողովրդական  ճշմարտություն է։ Եվ հիշեցնել, որ այսօր Փաշինյանը հանդիպում է Մակրոնին ու սպասել Մակրոնից նոր փորձանքի, դա շատ պրիմիտիվ է։ Փորձանքը Փաշինյանն է, ոչ թե Մակրոնը, Պուտինը, Էրդողանը, Ալիևը, ժողովուրդը․․․ Աշխարհաքաղաքական այս պայմաններում թույլ մարդուց բոլորն էլ «մի համբույր են ուզում»։ Ո՞վ չի օգտվում թույլի տրվելուց։ Բոլոր պետությունների ղեկավարներին էլ հասկանում եմ։ Ամեն մեկն իր հերթին ասում է՝ իմ ուզածը մի համբույրա, մի համբույրա, մի համբույրա․․․ Տու՛ր։ Երգի բառերի նման ։  Ինչպե՞ս չտա, երբ ինքն է տոչորվում է այդ մի համբույրի համար։ Այնպես որ բոլորին մի կողմ թողեք ու խոսեք ձեզանից, ձեզնից ծնվածին։ 
Ցավալին այն է, որ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանը, այդ ուղղությամբ մտածեք։