Իրադրության նորմալացումը Ղարաբաղում ամենից արդիական խնդիրն է․ Վլադիմիր Պուտին

Իրադրության նորմալացումը Ղարաբաղում ամենից արդիական խնդիրն է․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրադրության նորմալացումը Ղարաբաղում հանդիսանում է ամենի արդիական եւ ամենասուր խնդիրը։ «Անխոս, մենք ունենք խոսելիք եւ երկկողմ հարաբերությունների կառուցման հետ կապված, եւ բնականաբար ամենից արդիական եւ սուր խնդրի՝ այն է՝ Ղարաբաղում եւ նրա շուրջ իրադրության կայունացման հետ կապված»,- ասել է Ռուսաստանի նախագահը։