Նոր փոխոստիկանապետ է նշանակվել

Նոր փոխոստիկանապետ է նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրով Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 7-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Կամո ՑՈՒՑՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»:

Կամո Կոլյայի Ցուցուլյան

Ծնվել է 1973 թ. հունվարի 2-ին, Իջևան քաղաքում:

1995 թ. ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը,

2009 թ.՝ ՀՀ ոստիկանության ակադեմիան:

13.03.1996 – 06.03.1998 թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում

29.12.2001 – 11.06.2003 թթ. Տավուշի մարզային ՆԳ վարչության օպերատիվ կապի և հատուկ տեխնիկայի գծով ինժեներ

11.06.2003 – 27.07.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչ

27.07.2004 – 21.05.2010 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր

21.05.2010 – 19.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ

19.12.2011 – 30.12.2011 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ

30.12.2011 – 28.02.2012 թթ. Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում

28.02.2012 – 12.06.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ

12.06.2013 – 27.06.2013 թթ. Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում

27.06.2013 – 29.11.2013 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ

29.11.2013 – 19.06.2020 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ

19.06.2020 թ.-ից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ

Պարգևատրվել է

ՀՀ Նախագահի 2016 թ. հրամանագրով` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով ու կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: