Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։ Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։ Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ «Մինչեւ վերջերս նրա «Արմֆարմացիա» ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։ Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ՝ 606,7 մլն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։ Ըստ աղբյուրների, պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արեւմտյան դեղագործական ընկերությունների շահերը»,- գրված է հոդվածում։ Ի դեպ, ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀ ԱԱԾ իր աղբյուրներին։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Արեւմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցա...
«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մար...
«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը հանձնելու են. այլընտրան...
Մայիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ...
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատի...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, հայտարարեց նա ճեպազրույցի ժամանակ։ «...
×
❮
❯