Մտադիր են վերսկսել միջուկային փորձարկումները

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունը եւ «Ռոսատոմը» պատրաստ են վերսկսել միջուկային փորձարկումները, եթե նման կերպ վարվի Միացյալ Նահանգները։ ТАСС-ի հետ զրույցում Շոյգուն նշել է, որ ներկայումս Միացյալ Նահանգները ակտիվորեն մշակում են սպառազինությունների նոր համակարգեր։
«Ներկայումս ամերիկյան միջուկային զինամթերքի երաշխիքային ժամկետները մոտենում են իրենց վերջնագծին եւ զուգահեռաբար՝ ակտիվորեն մշակվում են սպառազինությունների նոր համակարգեր։ Դա կարող է դրդել ԱՄՆ-ին վերականգնել միջուկային փորձարկումները»,- ասել է Շոյգուն։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ներկայումս խիստ անհրաժեշտություն չկա վերսկսելու միջուկային փորձարկումները։ Ռուսաստանը վերջին տարիներին էականորեն ավելացրել է իր ռազմական պոտենցիալը։
Կարծիքներ