Չեն պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա․ հավաստիացում Կիեւից

Չեն պատրաստվում հարձակվել Դոնբասի վրա․ հավաստիացում Կիեւից

Ուկրաինան երբեք մտադրություն չի ունեցել եւ չի պլանավորում հարձակողական գործողություններ իրականացնել երկրի արեւելքում, այլ, միջազգային գործընկերների հետ միասին, հետեւողականորեն փորձում է գտնել ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։ Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինան որպես միջնորդներ հանդես եկող Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ, անցյալ տարվա ընթացքում, փորձել է գտնել դիվանագիտական լուծումներ՝ Մինսկյան համաձայնագրերի շրջանակներում։