Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

Չնայած այսօր մայրաքաղաք Երևանի օրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին գյումրեցիներն են սպասում, քանի որ, այսօր վարչապետը Գյումրի է այցելել՝ ծանոթանալու հյուսիսային մաքսատան շինաշխատանքներին։

Հիշեցնենք, որ վարչապետի հրահանգով, ամիսներ առաջ ավտոմաքսատունը Նորագավիթից տեղափոխվեց Գյումրի, որտեղ այս պահին հսկայական շինաշխատանքներ են ընթանում և նախատեսված էր մինչև հոտկեմբերի 21-ը այն ավատրին հասցնել, սակայն նշված ժամկետը ողջամիտ չէր, և այն երկարաձգվել է մինչև նոյեմբեր։

Ըստ նախատեսվածի այս մաքսատանը առանց հերթերի օրական 300-ից 350 ավտոմեքենա է մաքսազերծվելու։ Աշխատողներ հրավիրվել են ինչպես Երևանից, այնպես էլ  Շիրակի մարզից։

Մարզպետարանից տեղեկացանք, որ Վարչապետը մի շարք փակ հանդիպումեր է ունենալու, բայց թե ի՞նչ հարցեր են քննարկվելու՝ անորոշ է։