Ազգային ժողով-կառավարություն «մանկապարտեզը» հեռախոսների մեջ է  (լուսանկարներ)

Ազգային ժողով-կառավարություն «մանկապարտեզը» հեռախոսների մեջ է  (լուսանկարներ)

Ֆոտոլուր լրատվական գործակալությունը լուսանկարների ուշագրավ շարք է ուղարկել մեզ: 20-ից ավելի լուսանկար, որտեղ ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամները հեռախոսների մեջ են` հենց խորհրդարանի նիստի ժամանակ: Այստեղ եւ իշխանական, եւ ընդդիմադիր պատգամավորներ կան, նախարարներ եւ անգամ վարչապետն է նոթբուքի մեջ: Ոչ մեկը չի լսում, թե ինչ է քննարկվում նիստի ժամանակ:

Ոչ մեկին հետաքրքիր չէ ոչ պետական բյուջեն, ոչ օրենքները, ոչ երկրի վիճակը: Մեկը խաղ է խաղում, մյուսը սմս-ներ է ուղարկում, երրորդը ռիլսեր է նայում, չորրորդը ստուգում է, թե կայքերն իր մասին ինչ են գրել: Հետո էլ զարմանում ենք, որ երկիրն այս վիճակում է: Այս իշխանության պարագայում ի՞նչ վիճակում պետք է լիներ: