Թայվանն ամերիկյան կործանիչներ կստանա
Թայվանն արդեն 2024 թվականի չորրորդ եռամսյակում կստանա երկու F-16V Block 70 ինքնաթիռ թռիչքի փորձարկման համար։ Այս մասին հայտարարել է Թայվանի պաշտպանության նախարար Գու Լիսյունը, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Տվյալների համաձայն՝ նոր ինքնաթիռները ստանալուց հետո Թայվանի ռազմաօդային ուժերի F-16V նավատորմը կգերազանցի 200 միավորը՝ այն դարձնելով ամենամեծը Ասիայում։
2019 թվականին ԱՄՆ Պետդեպը հաստատել է այս մոդելի 66 նոր կործանիչների վաճառքը Թայվանին։
Ի սկզբանե նախատեսվում էր, որ առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2023 թվականին, սակայն դա տեղի չունեցավ։
Պայմանագրի պայմանների համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է բոլոր կործանիչները փոխանցի մինչեւ 2026 թվականը։
Կարծիքներ