«Ֆուռերին» Ռուսաստանի անցակետից ետ են ուղարկում

«Ֆուռերին» Ռուսաստանի անցակետից ետ են ուղարկում

Հայաստանից Ռուսաստան գնացող բեռնատարների մեծ մասին ՌԴ անցակետից թույլ չեն տալիս անցնել։

«Հրապարակ»-ին ահազանգած «Ֆուռի» վարորդներից մեկը մեզ փոխանցեց, որ Ռուսաստանի անցակետի աշխատակիցները թույլ չեն տալիս սննդով, մրգերով բեռնված մեքենան մուտք գործի ՌԴ. «Գրեթե ոչ մի ֆուռ չի անցնում սահմանը, Ռուսաստանի տամոժնիում անկապ պատճառներ են բռնում, թե իբր մրգի քաղցրությունը չի համապատասխանում նորմերին, կամ սնունդը լիարժեք վիճակում չի, ինչ֊որ անկապ բաներ»։

Նրա խոսքով` խնդիրն արդեն 2 օր է, նախկինում նման հարցերի ՌԴ անցակետում չեն առնչվել։

Վարորդը նաեւ մտահոգություն հայտնեց, որ, եթե իրավիճակ չփոխվի, մրգի սեզոնին Հայաստանից չեն կարողանա ոչինչ արտահանել։