Էրդողանը մեկնաբանել է Պուտինի հետ իր հարաբերությունները

Էրդողանը մեկնաբանել է Պուտինի հետ իր հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է ազնիվ և հարգալից։

Այդ մասին հայտնում է TRT-ն։ «Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք հարգանք ու վստահություն ունենք։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Նրա խոսքով, Թաթարստանի, Դաղստանի և այդ բոլոր տարածաշրջանների վերաբերյալ Անկարայի բոլոր խնդրանքները պատասխան են ստանում Մոսկվայից։

Հավելենք, որ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում բավականին ակտիվ դերակատարում է ստանձնել՝ հացահատիկային գործարքից մինչև ռազմագերիների փոխանակում և այլ ուղղություններում։