Ավիավթար Չիլիում

Ավիավթար Չիլիում

Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը Անտարկտիդա մեկնելու ճանապարհին անհետացել է ռադարներից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ C130 Hercules ինքնաթիռը, ըստ հաղորդման դուրս է եկել «Չաբունկո» ռազմակայանից, որը գտնվում է Պունտա-Արանես քաղաքում։

Ինքնաթիռում եղել է 38 մարդ, որոնցից 17-ը անձնակազմի անդամներն են եղել, 21-ը՝ ուղեւորներ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավը կործանվել է։ Ինքնաթիռի մնացորդները դեռւես չեն հայտնաբերվել։ Այն վթարված է համարվել հեռակա, այն բանից հետո, երբ 7 ժամ ռադիոկապը եղել է խաթարված։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դրանց միացել են նաեւ այլ երկրների համապատասխան խմբերը։