Բայց ռուսները նախընտրում են խոզի միսը, թառափը, խավիարը...

Բայց ռուսները նախընտրում են խոզի միսը, թառափը, խավիարը...

Վրացահայ Վան Բայբուրդն ասում է, թե թուրքերն ու ազերիները (ըստ էության՝ թուրքերը) հայերի բարեկամն են։ Չեմ ուզում անդրադառնալ այս բարբաջանցին, անդրադառնանք Վրաստան անունով երիտասարդ սիրուն աղջկա ձեռքը խնդրող փեսացուներից մեկին, Ռուսաստանին։ Ռուսների հերն էլ անիծած։ Բայց, այդ ի՞նչ սխտորի, օղու, ոչխարի հոտի մասին է ասում Վան Բայբուրդը: Գուցե ինչ-որ բան բաց է թողե՞լ, օրինակ, թառափ, սև ու կարմիր խավիար․․․ռուսները երբեք աչքի չեն ընկել ոչխարի մսի հանդեպ իրենց նախասիրությամբ։ 

Բայց, նույնիսկ, դա չի կարող դիտվել որպես հակակրանքի առարկա։ Ոչխարի միսը նախընտրում են Կովկասի ժողովուրդները, թուրքերը, արաբները։ Ուրեմն ի՞նչ, այդ ժողովուրդներին պետք է գնահատել հենց այդ հատկանիշո՞վ։ Ի դեպ, ոչխարի միսն ամենաէկոլոգիական մթերքն է, քանի որ ոչխարը խոզի նման ամեն ինչ չի ուտում, այլ սնվում է բացառապես ալպիական խոտաբույսերով։ Բացի դրանից, մարդիկ, ովքեր ունեն տարատեսակ հիվանդություններ, ոչխարի միսը հակացուցված է։ Եթե ինչ-որ մեկը հրաժարվում է ոչխարի միս ճաշակելուց, ապա նա առողջական անբուժելի խնդիր ունի։
Այս անձը, հավանաբար, մեկ էլ Իվան Գրոզնու ժամանակ է եղել Ռուսաստանում։ 

Ի դեպ, սխտորի հոտ կարող է գալ նաեւ խաշակեր մարդկանցից, օրինակ՝ հայերից, իսկ ռուսները խաշակեր չեն։

Զավեշտականը, սակայն, մեկ այլ նկատառումն է՝ «Այդ աղջիկն ո՞ւմ պիտի տա առավելությունը՝ Արեւմուտքի՞ն, Արեւելքի՞ն, Հյուսիսի՞ն, թե՞ Հարավին: Այդ չորսի մեջ ամենից լավ օծանելիքի հոտ ունեցողին, չտեսնված բրենդներով հագնված, որից սխտորի, օղու, ոչխարի հոտ չի գալիս՝ իհարկե, կընտրի հենց այդ թեկնածուին, իմ կարծիքով»: 

Այնպես է ստացվել, որ Փարիզում «ուսումնասիրել» եմ մարմնավաճառներին։ Բոլորից էլ ամենալավ, գայթակղիչ օծանելիքի բույր է զգացվել․․․ իսկն՝ «օջախի աղջիկներ» (գուցե, տղաներ)․․․
Նայենք եվրոպական երկրների ղեկավարներին․ որևէ մեկից տղամարդու կամ կանացի հոտ չի գալիս․ ․․․․չթվարկենք։ Նրանք, որպես կանոն, լիարժեք ընտանիքներ չունեն։
Իսկ հիմա նայենք Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ընդհանրապես՝ ոչխարասեր ժողովուրդների ղեկավարներին, արաբական երկրներ, հենց՝ Թուրքիա։ 

Այդ ո՞ր Եվրոպայի մասին է խոսում մեր վրացահայը։ Այն Եվրոպայի, որը հոգևարքի մե՞ջ է, և, որպես փրկօղակ, կազմակերպել է զանգվածային ներգաղթ այլ երկրների՞ց, քանի որ բնիկները կորցրել են կամ հրաժարվել բնական վերարտադրության ֆունկցիայի՞ց․․․

Նրա մյուս մտքերին անդրադառնալն անմիմաստ է։ Հայերիս հորդորում է փնտրել ադրբեջանցիների և թուրքերի հետ լեզու գտնելու ուղի։ Այ քեզ բան։ Նա տեղյակ էլ չէ, որ Իլհամն արդեն գտել է այդ ուղին․ որպես միջանկյալ ուղի՝ «Զանգեզուրի միջանցք» և համապարփակ լուծում՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումներով․․․

«Չի կարելի հազար տարի թշնամանալ, եթե երկրագնդի գիտությունը հասներ այն մակարդակին, որ Հայաստանը ոնց որ կա՝ 29 հազար ու չգիտեմ քանի կիլոմետր, հանեին տանեին, Հարավային Ամերիկայի ամենալավ հողերում տեղավորեին, կարելի էր, բայց անհնար է, պետք է լեզու գտնվի»: 

Այ, սա «արժեքավոր» գաղափար է․ հայերի տարհանում։ Ի դեպ, Հարավային Ամերիկայի երկրներից մեկի նախագահը մի ժամանակ դիտարկել է հայերին իր երկիր վերաբնակեցնելու գաղափարը, նկատի ունենալով այն, որ այնտեղի հայկական փոքր համայնքը նշանակալի ներդրում ունի երկրի տնտեսական և քաղաքական կյանքում․․․

Իսկ ընդհանրապես՝ ո՞վ է նման մտքեր արտահայտող հայը։ Կասկածներ ունեմ, որ նա Վրաստանում գործող SOCAR ընկերության բենզալցակայաններից մեկում է աշխատում․․․

Գագիկ Վարդանյան