Մարդիկ դուրս են ցատկել պատուհաններից, 150 մարդ է տուժել. ի՞նչ է հայտնի Ստամբուլի երկրաշարժից

Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 151 տուժած. խուճապի պատճառով նրանք ցատկել են բարձրությունից։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշված է Ստամբուլի նահանգի ղեկավարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ գրել ենք, որ Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ այսօր՝ 12։50-ի սահմաններում 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ։ Երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ: Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան։
Էրդողանը շուտափույթ ապաքինում էր մաղթել քաղաքացիներին, իսկ Թուրիայի խորհրդարանի ղեկավարը զգուշացրել էր բնակչությանը ՝ պատրաստ լինել աղետալի երկրաշարժի:
Կարծիքներ