Եվրոպայի անթաքույց աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հիմնախնդրում

Եվրոպայի անթաքույց աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հիմնախնդրում

Այսօր մենք լսեցինք Եվրամիության նախագահ Շառլ Միշելի պաշտոնական դիրքորոշումը։ Հերթական անգամ Եվրոպան որոշում է հայկական կողմի նշաձողի իջեցումը Ադրբեջանի հետ բանակցություններում։ 

Մենք տեսնում ենք հերթական ողբերգական փոփոխումը. «անհրաժեշտ է լուծել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը» արտահայտությունը վերափոխված՝ «անհրաժեշտ է հումանիտար միջանցքներ տրամադրել Ղարաբաղի հայ բնակչությանը» արտահայտությամբ: Ադրբեջանը կարող է հերթական անգամ տոնել իր արդյունավետ աշխատանքը եվրոպացի քաղաքական գործիչների հետ։

Եվրոպայի համար այժմ հեշտ չէ, նա գտնվում է գազի այլընտրանքային աղբյուրների մշտական փնտրտուքի մեջ, որպեսզի Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Նրանց և ադրբեջանական գազի միջև հոսում է Արցախի հայ բնակչության մանր հարցը։ Չկան բնակիչներ այդ տարածքում, չկա՝ խնդիր։ Այս ամենը համադրելի չէ այնպիսի կարևոր խնդիրների հետ Եվրոպայի համար, ինչպիսիք են Բաքվից գազի մատակարարումը կամ Թուրքիայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի նոր անդամների ընդունման հարցում։ 

Արցախի պաշտոնական դիրքորոշումը հենվում է հայկական պատմամշակութային ժառանգության հուշարձանների վրա, սակայն եվրոպացի երեսպաշտների համար արժեք են ներկայացնում միայն այն պատմական օբյեկտները, որոնց համար 20 եվրոյով կարելի է մուտքի տոմսերը վաճառել: Մնացած ամեն ինչ կարելի է հեշտությամբ զիջել Բաքվի բարբարոսներին՝ ածխաջրածինների մատակարարման դիմաց։

Արման Հովհաննիսյան