Փոխադարձ ակնարկներ ու ապտակներ. ինչում են մեղադրում Փաշինյանին | Լուրեր 11.09.2019

Փոխադարձ ակնարկներ ու ապտակներ. ինչում են մեղադրում Փաշինյանին | Լուրեր 11.09.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցությունից անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում կառավարույան հետ հարցուպատասխամի ժամանակ Ամուլսարի վերաբերյալ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հարցուպատասխանը բավականին ուշագրավ ընթացք ստացավ՝ փոխադարձ ակնարկներով ու ապտակներով լի։
«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու, և արդյոք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստմանը»,-հարց ուղղեց Արման Բաբաջանյանը՝ հիշեցնելով նաև, որ երկու տարի է՝ վարչական դատարանում վիճարկվում է «Լիդիանին» տրված լիցենզիան։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.