ԱՄՆ-ն ուղիներ է որոնում Ռուսաստանը բարեկամ երկիր դարձնելու համար

ԱՄՆ-ն ուղիներ է որոնում Ռուսաստանը բարեկամ երկիր դարձնելու համար

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ռուսաստանը Եվրոպայի եւ ԱՄՆ համար կդառնա բարեկամ երկիր եւ կհրաժարվի ագրեսիայից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Ուլիթոը։

«Թեեւ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, սակայն ոչ մի նախագահ Ռոնալդ Ռեյգանից հետո նույնքան վճռական չի եղել Մոսկվայի հանդեպ, որքան նա»,- Washington Post-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուլիոթը։

Նա նաեւ ասել է, որ նախագահ Թրամփը հասկանում է, որ խաղաղության հասնում են ուժի միջոցով, իսկ Միացյալ Նահանգները փորձում է այլ ճանապարհ գտնել, որով Ռուսաստանը զերծ կլինի ագրեսիայից իր սահմաններից դուրս եւ կդառնա ԱՄՆ եւ Եվրոպայի համար բարեկամ երկիր։

Միաժամանակ նաեւ նա ասել է, որ ԱՄՆ-ն զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման համաձայնագրին։