Սահմանադրական դատարանը հրաժարական կտա, եթե․․․

 Սահմանադրական դատարանը հրաժարական կտա, եթե․․․

 

Եթերով լսում էի Այո -ի քարոզչական խմբի  ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանի  հարցազրույցը։ Մի բան էր ինձ հետաքրքրում՝ այս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը «մեկուսացման է գնում»՝ ի վերջո «Այո» - ի հանրաքվե լինելու՞ է , թե ոչ։ Զանգվածային հանրահավաքների մասին չեմ խոսում, որովհետև միջազգային «ճնշումը» թույլ չի տա, որ այն շարունակվի։ Վտանգելով մեր քաղաքացուն, վտանգվում է նաև աշխարհը։   Միջանկյալ կարծիքներն ու հարցուպատասխանները չէի կարևորում։

Այնքան անակնկալ էր պատասխամը, որ մինչև հիմա մտածում եմ՝ գուցե սխալ եմ լսել։

Պատգամավորն ասաց, բառացի չեմ կարող մեջբերել, որ եթե Սահմանադրական դատարանը պատասխանատվություն ունենա, գիտակցի, մի քիչ խիղճ ունենա,  պիտի հրաժարական տա՝ հանձինս Հրայր Թովմասյանի։ Մինչդեռ նրանք պնդաճակատորեն կառչել են աթոռից ու մեզ այդ վտանգի առաջ են դնում, հրաժարական չեն տալիս։ Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների մասին» քաղցր խոսքերը չեմ ներկայացնում։  Քարոզիչը չէր կարող չներկայացնել կուսակցության կարծիքը։ Այսինքն իշխանությումը պատասխանատվությունն այս անգամ էլ փորձում է գցել Սահմանադրական դատարանի վրա, ինչպես քարոզիչն է ասում, չէ՞ որ նրանք էլ իշխանական թև են և հուսով  են , որ Սահմանադրական դատարանը հրաժարական կտա, եթե ունենա պատասխանատվություն, խիղճ, գիտակցություն։  

Իշխանությունն այս անգամ էլ  ոչ մի պատասխանատվություն չունի, ժողովրդի համար պատասխանատուն, մեղավորը  Հրայր Թովմասյանն ու մնացած դատավորներն են։