Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են

Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են

Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր քջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կատարել է գրառում.

«ՎԱՅԵԼԵ՜Ք Awesome Foundation Artsakh / Օսմ հիմնադրամ Արցախի կողմից ֆինանսավորված նոր գեղեցիկ նախագիծը...
Բերձորի թիվ 1 միջնակարգ դպրոց տանող աստիճաններն այժմ ավելի գունեղ և ոգեշնչող են՝ շնորհիվ մի խումբ երազողների ստեղծագործ մտքի և ջանքերի՝ և Օսմ Արցախի դրամաշնորհի։ Շնորհակալություն այս նախագծում ընդգրկված բոլոր անձանց՝ հեղինակ Գայանե Ըռքոյանին, ուսուցիչ Հովհաննես Հարությունյանին և մնացած բոլոր աջակիցներին, ինչպես նաև հիմնադրամի բոլոր հոգաբարձուներին:
Եթե ԴՈՒ էլ ունես հետաքրքիր և հիասքանչ գաղափար և չգիտես, թե ինչպես այն իրականություն դարձնել, ապա մենք քեզ կօգնենք։
Օսմ Արցախ հիմնադրամի մասին տեղեկատվությունն այստեղ է՝ https://bit.ly/30gSPdx
Դիմումաձևը՝ ահա այս հղումով՝ https://bit.ly/2YjL0RZ
Իսկ Օսմ Արցախ հիմնադրամի հոգաբարձու դառնալու համար պետք է կապվել մեզ հետ»: