Մակրոնը գերադասեց «ապտակել» ֆրանսիացիներին․ Լը Պեն

Մակրոնը գերադասեց «ապտակել» ֆրանսիացիներին․ Լը Պեն

«Ազգային Միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պայմաններ է ստեղծել երկրում «սոցիալական պայթյունի» համար։ 

Այս կարծիքը քաղաքական գործիչը հայտնել է՝ խոսելով կենսաթոշակային բարեփոխումների մասին։
«Կառավարությունը գիտակցաբար ստեղծում է բոլոր պայմանները սոցիալական պայթյունի համար, և դա կարելի էր կանխատեսել մի քանի ամսում․ նրանք կարծես դա էին փնտրում», - ասել է Լը Պենը AFP-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործիչն ասել է, որ չի մասնակցի «հրդեհը մարելուն»՝ նկատի ունենալով բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները։

Նա ընդգծել է, որ միայն նախագահ Էմանուել Մակրոնն ուներ «իր ստեղծած քաղաքական ճգնաժամի բանալիները», սակայն նա գերադասեց «ապտակել ֆրանսիացիների երեսին»։ 

Լը Պենի խոսքով՝ Ֆրանսիայի ժողովուրդն իրեն «նվաստացած» է զգում, քանի որ «նրանք այնպիսի զգացողություն ունեն, որ մենք դավաճանում ենք ժողովրդավարության խաղի կանոններին»։