Վրաստանում ցածր թվերը երջանիկ պատահականության ու մեր գործընկերների աշխատանքի արդյունք է. Արսեն Թորոսյան

Վրաստանում ցածր թվերը երջանիկ պատահականության ու մեր գործընկերների աշխատանքի արդյունք է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօրվա ասուլիսի ընթացքում հարց ուղղեցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Վրաստանը, որ ավելի մեծ տուրիստական հոսք ունի, ավելի քիչ վարակված հիվանդ ունի, քան Հայաստանը:

«Նախ ուզում եմ ասել, որ Վրաստանն ունեցել է ավելի մեծ տուրիստական հոսք, ոչ թե ունի, որովհետև Վրաստանը հիմա չունի ընդհանրապես տուրիստական հոսք, ինչպես Հայաստանը»,-ասաց նա…

Ապա անցավ բուն թեմային՝ դեպքերի թվին, թե ինչու է հարևան երկրում ավելի քիչ դեպք, քան մեր երկրում:

«Դա, իհարկե, նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունքն է, որը պետք է բարձր գնահատել, բայց նաև համաճարակաբանական հետքի խնդիր կա, նաև պատահականության՝ երջանիկ պատահականության, որ իրենց մոտ, օրինակ, մի 500 հոգանոց արտադրամասում վարակ չի եղել, կամ, չգիտեմ, մի 100 հոգանոց խնջույքի, միջոցառման ժամանակ, դրա համար իրենց մոտ թվերը փոքր են, և ես հույս ունեմ, որ էդպես էլ կշարունակվի մեր հարևան ու բարեկամ երկրում: Նաև հույս ունեմ, որ մենք նույնպես կկարողանանք պահել եղած թվերի շրջանակում»,-ասաց Արսեն Թորոսյանը: