Նիկոլն ու իր լնգուլավազը դա չեն ասում, իսկ ԱՄՆ դեսպանը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին․ ո՞նց արա

Նիկոլն ու իր լնգուլավազը դա չեն ասում, իսկ ԱՄՆ դեսպանը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին․ ո՞նց արա

Նիկոլը մեզ եկել ասում է, թե միջազգային հանրությունը մեզ ասում է՝ իջեցրեք նշաձողը։ Էդմոն Մարուքյանն էլ հղում էր տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա։ Ո՞նց, արա, դուք հղում եք տալիս Մինսկի խմբին, ստեղ ԱՄՆ դեսպանը, որը Մինսկի խմբի գերտերություն է ներկայացնում, խոսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքներից։ ԱՄՆ դեսպանը իր վերջին հայտարարությամբ փաստորեն հերթական սուտը հերձեց։ Այս մասին «Հրապարակին» տված հարցազրույցում ասել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

«Ո՞նց արա, էդ ոնց է լինում, որ ԱՄՆ դեսպանը կարողանում է ասել,որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պիտի լինի կարգավորման սկզբունքներից մեկը, իսկ  Նիկոլն ու իր հատուկ հանձնարարությունների գծով լնգուլավազը չեն կարողանում դա ասել։ ԱՄՆ դեսպանը հստակ խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Իսկ մենք այս իշխանությունների կողմից վաղուց այդ արտահայտությունը չենք լսել»,- հավելեց նա։