Չեղարկել հակաիրանական սանկցիաները

Չեղարկել հակաիրանական սանկցիաները

Մոսկվան, Թեհրանն ու Պեկինը հանդես են գալիս միակողմանի անօրինական բոլոր տեսակի սանկցիաների չեղարկման օգտին։ Այս մասին հայտարարել է չինական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Մա Չժաոսյույը՝ Պեկինում տեղի ունեցած չին-ռուս-իրանական՝ միջուկային հարցերով հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը եւ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քյասեմ Գարիբաբադին։

Կողմերը նաեւ հայտարարում են, որ ընդունում են միայն փոխադարձ կերպով մեկմեկու հանդեպ հարգանք տածող դիվանագիտությունն ու երկխոսությունը, որպես իրանական միջուկային խնդրի կարգավորման հիմք։