Վերջը որտեղ է մեղավոր Նիկոլը
Ասում ենք՝ պատերազմը պարտվեցիր, ասում է՝ ես հո զինվոր չեմ, պարտվել է բանակը:
Ասում ենք՝ մեզ աշխարհը մենակ թողեց, ասում է՝ ես ի՞նչ անեի, դաշնակից չունեիք:
Ասում ենք՝ հողը հանձնում ես, ասում է՝ ՀՀԿ-ն 2010-ին վարչատարածքային բաժանումների օրենքով հողը տվել էր:
Ասում ենք՝ Արցախը տալիս ես, ասում է՝ Արցախը երբեք հայկական չի եղել, ինձնից առաջ են տվել 92-ին:
Ասում ենք՝ 9 ուղեկցող մեքենայով ես քաղաքում տեղաշարժվում, ասում է՝ պրոտոկոլ կա, ես չեմ կարող անվտանգությունից հրաժարվել:
Ասում ենք՝ չարտեր վարձեցիր քո՝ ԱՄՆ մի անբովանդակ թռիչքի վրա պետական միջոցներ վատնեցիր, ասում է՝ բա ամոթ չի՞ ես հասարակ ինքնաթիռով գնայի, բա Հայաստանի վարկանի՞շը:
Ասում ենք՝ անհրթիռ ՍՈւ-եր գնեցիր, ասում է՝ ռուսը ժամանակին հրթիռ չտվեց:
Ասում ենք՝ բանակը ելակով կերակրեցիր զրահաբաճկոն ու սաղավարտ գնելու փոխարեն, ասում է՝ ինձ չէին ասել, որ դրանց պակասը կար, ես ի՞նչ գիտեի:
Ասում ենք՝ հոկտեմբերի 19-ին առանց Շուշի հանձնելու պատերազմը ինչու՞ չկանգնեցրիր, ասում է՝ դուք էիք ուզում կռվել, ես ի՞նչ անեի:
Ասում ենք՝ խոստացար հոսանքը, ջուրը գազը չթանկացնել, դեռ մի բան էլ գազի գինը իջեցնել, ասում է՝ ես հո գազ չեմ արտադրում, Պուտինին ասեք, որ թանկացրեց:
Ասում ենք՝ Արցախ ինչու՞ չես գնում, ասում է՝ դուք խաղաղությու՞ն եք ուզում, թե՞ կռիվ, որ գնացի՝ կռիվ կլինի, ձեզ համար եմ անում:
Ասում ենք՝ հղի կնոջը մեքենայի տակ գցեցիր, ասում է՝ ես հո ղեկին չե՞մ եղել, էդ վարորդից պահանջեք:
Ստացվում է, որ էս տղեն ոչ մի բանի համար մեղավոր չի, որ ոչ մի բան չի կառավարում, ոչ մի գործընթացի մեջ որոշիչ դեր չունի, անմեղսունակին բերել ենք իշխանության, բան ենք պահանջում, ինքը ի՞նչ կապ ունի, ինքը մենակ մի բանում մեղք կարող է ունենալ: Այ եթե Աննայի տրամադրությունը լավ չի, էդ հաստատ իրա մեղքով է, իսկ բոլոր մյուս դեպքերում ինքը դիտորդ է, Հայաստանի պատմության վկա, և ոչ ավելին:
Կարծիքներ