Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերն այսօր կհանդիպեն

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերն այսօր կհանդիպեն
Փոխվարչապետերի հանդիպումը Մոսկվայում, 30-ը հունվարի, 2021թ.

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եռօրյա այցով ՌԴ-ում է:

Այսօր նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին: