Հասարակություն

Ոստիկանությունը եկել ահաբեկում է, գնալու տեղ չունենք. ակցիայի մասնակից

Ոստիկանությունը եկել ահաբեկում է, գնալու տեղ չունենք. ակցիայի մասնակից

Քիչ առաջ Պռոշյան համայնքում բողոքի ակցիա էր, ՊՆ նախկին մասնաշենքում բնակություն հաստատած արցախցիները փակել են միջպետական մայրուղին, ոստիկանությունը որոշ ժամանակ անց բացեց այն, կան նաև բերման ենթարկվածներ։

«Ոստիկանությունը տեղյակ է եղել, որ մենք այստեղ ենք բնակվում, չի աջակցել մեզ, հիմա էլ եկել ահաբեկում են, թե պետք դուրս գանք, բայց մենք գնալու տեղ չունենք։ 

Մենք մեկ ամսից ավել այստեղ ենք բնակվում, տուն չունենք, լույսն ենք միացրել, անգամ հեց-ին ենք դիմել, որ գան լույսին հաշվիչ դնեն, չեն եկել, հիմա եկել երեխեքի վրա լույս են կտրում»-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր ՊՆ նախկին մասնաշենքում բնակություն հաստատաց արցախցիները փակել էին Աշտարակ-Երևան ավտոմայրուղին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image