Ռուսաստանը կարող է հաղթահարել համաճարակը երեք ամսից էլ շուտ. Պուտին

Ռուսաստանը կարող է հաղթահարել համաճարակը երեք ամսից էլ շուտ. Պուտին

Ռուսաստանը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իմ գործընկերն ակնկալում է, որ երկու-երեք ամիս հետո մենք կհաղթահարենք կորոնավիրուսը: Սա արդեն լավ կանխատեսում է, որովհետեւ որոշ երկրներում ասում են, որ պատերազմը նրա հետ կտեւի ավելի երկար ժամանակ: Երբ մենք դուրս գանք այս իրավիճակից, իսկ ես հույս ունեմ, որ դուրս կգանք այս իրավիճակից` նույնիսկ ավելի շուտ, քան դուք ասացիք»,-ասել է Պուտինը բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահի խոսքով, Ռուսաստանում COVID-19-ի տարածման հետ կապված իրավիճակը, անկասկած, կփոխվի դեպի լավը, միակ հարցը համատեղ աշխատանքի ժամկետներն ու արդյունավետությունն է: Նա շեշտել է` որքան արդյունավետ եւ կոշտ լինեն կորոնավիրուսով պայմանավորված քայլերը, այնքան այն քիչ կտեւի: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»: