Սերգեյ Լավրովի խոսքը՝ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում ունեցած հանդիպման ժամանակ․ մաս 3-րդ

Սերգեյ Լավրովի խոսքը՝ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում ունեցած հանդիպման ժամանակ․ մաս 3-րդ

«Անկեղծորեն շահագրգռված ենք, որպեսզի նորմալանան հարաբերություններն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Կարծում ենք, որ համատեղ աշխատանքը կապված այս ձգձգված հակամարտության հաղթահարման տնտեսական ասպեկտների հետ, ստեղծում է դրա օպտիմալ շրջանակ: Մենք ուզում ենք օգնել լուծել պատերազմի հումանիտար հետևանքներին վերաբերող խնդիրները առավել կառուցողական կերպով. ռազմագերիներ, պատմական և կրոնական ժառանգության չարաշահման կանխարգելում: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, հետաքրքրված է մասնակցել այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք օգնելու ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն: Կան այլ միջազգային կազմակերպություններ, որոնք պատրաստ են օգնել: Այս առումով պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն նաև շահագրգիռ կողմերի դիրքորոշումը։ Եթե խոսենք հարաբերությունների ընդհանուր կոնտեքստի մասին, ապա ներկա իրավիճակում, ինչպես ցանկացած կոնֆլիկտյաին եւ հետկոնֆլիկտյաին իրավիճակում, կան ասպեկտներ, որոնք պրոյեկտվում են ներքաղաքական պրոցեսների վրա։ Համակարծիք եմ Ձեր հետ, որ հռետորաբանությունը, որը ոչ բարեկամական բնույթի է, չի կարող օգնել պրոցեսին։ Ձգտենք մեր ներդրումն ունենալ այն բանում, որպեսզի պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու նախագահների եւ Հայաստանի վարչրապետի կողմից կյանքի կոչվեն այնպիսի պայմաններում, որոնք կբերեն կառուցողական արդյունքներ։ Հույս ունեմ, որ այսօր եւ վաղը բանակցություններում, որոնք կայանալու են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կկարողանանք մանրամանսորեն քննարկել բոլոր խնդիրները, որոնք առաջանում են երկկողմ հարաբերություններում, որպեսզի առավելագույն բարեխղճությամբ եւ մանրակրկիտությամբ կատարենք Ձեր եւ Ռուսաստանի նախագահ Վ Վ Պուտինի հանձնարարությունները։ Մտքերի փոխանակություն կունենանք Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված պրոցեսների առնչությամբ։ Կքաջալերենք ամեն կերպ, որպեսզի մեր ընկերություններն ամեն կերպ մասնակցեն վերականգնողական եւ պլանավորման աշխատանքներում»։