ՌԴ-ի և ԱՄՆ-ի 5-րդ սերնդի կործանիչները ներկայացվել են նույն ցուցահանդեսում

ՌԴ-ի և ԱՄՆ-ի 5-րդ սերնդի կործանիչները ներկայացվել են նույն ցուցահանդեսում

Հնդկաստանի ՌՕՈւ «Yelahanka» ավիակայանում անցկացվում է «Aero India 2025» XV միջազգային օդատիեզերական տեխնիկայի ցուցահանդեսը։

Խոշոր միջոցառմանը մասնակցում են 30 երկրների պատվիրակություններ և ռազմարդյունաբերական ոլորտի ավելի քան 150 տեղական և արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ցուցադրել սեփական ռազմարդյունաբերության նորագույն մշակումները, ինչպես նաև ծանոթանալ գործընկերների նորություններին։ Նախատեսվում է, որ մի քանի միլիարդ դոլարի գործարքներ կկնքվեն։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև ռուսական Սու-57 կործանիչն ու ամերիկյան F-35 Lightning II–ը, երկուսն էլ` հինգերորդ սերնդի։ 

Այն, որ ռուսական և ամերիկյան կործանիչները ներկայացվում են նույն հարթակում, բացառիկ երևույթ է։ 

Այս մասին պնդում են ոլորտի մասնագետներն ու փորձագիտական հանրությունը:

Նրանց կարծիքով, թեև օդանավավարության տեսանկյունից երկու ինքնաթիռներն անհամեմատելի են, պետք է նշել, որ դրանք ռազմատեխնիկական մտքի եզակի օրինակներ են։