Աշխարհում սպասվում են նոր մասշտաբային հրդեհներ․ ամերիկացի գիտնականներ
ԱՄՆ Ստենֆորդի համալսարանի գիտնականները կանխատեսել են, որ աշխարհում կրկին լինելու են տեւական անտառային հրդեհներ։ Այս մասին հայտնում է Phys.org-ը։ Ըստ կանխատեսման, գլոբալ տաքացումը, որն առաջացել է մարդկային սխալների պատճառով, անդրադառնում է օդերեւութաբանական երեւույթների վրա, որոնք իրենց հերթին կարող են առաջացնել խոշոր անտառային հրդեհներ։ Այսպես, Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների ռիսկը աշնանային ամիսներին կրկնակի անգամ ավելացավ, ինչը եզակի ցուցանիշ էր վերջին չորս տանսամյակների ընթացքում։ Գիտնականները կարծում են, որ խոշոր հրդեհների հավանականությունը մեծ է նաեւ Ռուսաստանում եւ Ավստրալիայում։
Կարծիքներ