Մի շարք մշակույթի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Տիգրան Ավինյանի հրամանով, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Հարցը համարվել է անհետաձգելի ավագանու վաղվա նիստում, իսկ կոչումները կշնորհվեն Երևանի 2806-ամյակի շրջանակներում։
Կարծիքներ