Վեստ Արմենիան նորեկ ունի

Վեստ Արմենիան նորեկ ունի

 

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Անդրիյա Դրագոևիչը: Փորձառու դարպասապահը Հայաստանում հանդես է եկել «Փյունիկ», «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում: Սերբիայի և Մոնտենեգրոյի մի շարք ակումբներում խաղացած Դրագոևիչը նախորդ երկու մրցաշրջաններում հանդես է եկել Կիպրոսում՝ ներկայացնելով «Ախիրոնաս» և «Էնոսիս» թիմերը: «Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է նաև Մոնտենեգրոյի ազգային հավաքականը