Երբ և ինչքան են հանդիպել Պուտինի հետ

Երբ և ինչքան են հանդիպել Պուտինի հետ

Թե ինչ հաճախականությամբ են հանդիպում Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը, ինչ պարբերականությամբ են հեռախոսազրույցներ ունենում, կարելի էր եւ ուշադրության չարժանացնել։ Սակայն դրանք որոշակի ինֆորմացիա, այնուամենայնիվ, պարունակում են։ Մանավանդ՝ եթե համադրում ես Իլհամ Ալիեւ-Վլադիմիր Պուտին շփումների հետ։ Ենթադրվում է, որ Ռուսաստանի նախագահի՝ ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ կայացող բոլոր հանդիպումներում կամ խոսակցությունների ժամանակ պարտադիր շոշափվում է Արցախի եւ մեր սահմանների անվտանգության հարցը, որտեղ Ռուսաստանը, գաղտնիք չէ, մեծ դերակատարում ունի։

Այս պատճառով մենք առանձնացրինք հանդիպումների եւ հեռախոսազրույցների ողջ քրոնոլոգիան, որից երեւում է երեք երկրների ղեկավարների շփումների ամբողջ պատկերը։

Եվ այսպես․ 2018թ․ ապրիլի 12 - Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիեւին՝ վերընտրվելու կապակցությամբ, եւ հեռախոսային զրույց ունեցել նրա հետ։

2018թ․ մայիսի 7 - Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց։
2018թ․ հունիսի 13 - Պուտինը Կրեմլում ընդունել է Իլհամ Ալիեւին, ով ժամանել էր Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու։
2018թ․ սեպտեմբերի 1 - բանակցություններ Սոչիում, որի արդյունքում Պուտինը եւ Ալիեւը ստորագրեցին Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության առաջնահերթությունների մասին համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ միջկառավարական եւ առեւտրային մի շարք փաստաթղթեր։ Մամուլի համար հայտարարություն արվեց։
2018թ․ սեպտեմբերի 27 - Պուտինը եւ Ալիեւը մասնակցեցին ռուս-ադրբեջանական տարածաշրջանային 9-րդ ֆորումին՝ Բաքվում, որից հետո կայացավ առանձին հանդիպում երկու ղեկավարների միջեւ։
2018թ․ դեկտեմբերի 24 - Պուտինը շնորհավորեց Ալիեւի ծննդյան օրը, նրանք հեռախոսազրույց ունեցան։
2019թ․ ապրիլի 2 - Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց, որի ժամանակ ՌԴ նախագահն Ալիեւին ներկայացրել է Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ Ալիեւի հանդիպման իր գնահատականները։
2019թ․ ապրիլի 26 - Պուտին-Ալիեւ հանդիպում՝ Պեկինի միջազգային «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի ժամանակ։
2019թ․ հունիսի 3 - Պուտին-Ալիեւ հեռախոսազրույց՝ ադրբեջանական նախաձեռնությամբ։
2019թ․ հոկտեմբերի 3 - Պուտին-Ալիեւ հանդիպում Սոչիում։
Այժմ ներկայացնենք Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին շփումների քրոնոլոգիան․
2018 թ․ մայիսի 8 - Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Կայացել է հեռախոսազրույց։
2018 թ․ մայիսի 14 - Պուտին-Փաշինյան հանդիպում Սոչիում՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում։
2018թ․ հունիսի 13 - Պուտին-Փաշինյան հանդիպում՝ աշխարհի ֆուտբոլի առաջնության բացման կապակցությամբ, Մոսկվայում։
2018թ․ հուլիսի 23 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։
2018թ․ օգոստոսի 16 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։
2018թ․ սեպտեմբերի 8 - Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպում՝ ՀՀ վարչապետի աշխատանքային այցի շրջանակներում։
2018 թ․ սեպտեմբերի 21 - ՀՀ անկախության տոնի առթիվ Պուտինի հեռագիր-շնորհավորանքներն Արմեն Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին։
 2018թ․ հոկտեմբերի 16 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։
2018 թ․ դեկտեմբերի 27 - Պուտին-Փաշինյան բանակցություններ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում։
2019թ․ հունվարի 14 - Պուտինի շնորհավորանքը Փաշինյանին՝ Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվելու եւ նշանակվելու կապակցությամբ։
2019 թ․ փետրվարի 25 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։
2019 թ․ ապրիլի 1 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց, որի ժամանակ Փաշինյանը Պուտինին տեղեկացնրել է մարտի 29-ին Վիեննայում կայացած Ալիեւ-Փաշինյան հանդիպման արդյունքների մասին։
2019 թ․ հունիսի 1 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։
2019 թ․ հունիսի 6 - Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպում՝ Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում։
2019թ․ հուլիսի 5 - Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց։
2019թ․ հոկտեմբերի 1 - Երեւանում կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում՝ նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպում։