Ալիևը գոհ է Ադրբեջանի վերջին սադրանքներից․ ի՞նչ է ասել Հասանովը

Ալիևը գոհ է Ադրբեջանի վերջին սադրանքներից․ ի՞նչ է ասել Հասանովը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել երկրի բանակի վերջին ռազմական գործողությունները։

Այդ մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։

Նա նշել է, որ կարճ ժամկետներում իրականացված վերջին տեղային գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են երկրի զինուժի բարձր պատրաստվածությունն ու վճռականությունը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը, Արցախում դիմելով ռազմական սադրանքների, վերահսկողություն է սահմանել մի քանի ռազմավարական բարձունքների և այլընտրանքային ճանապարհների վրա։ 

Տեղեկությունը հաստատել են նաև Ստեփանակերտում՝ նշելով, որ այդ հարցով դիմել են ՌԴ խաղաղապահ զորամիավորմանը։