Նորատուսցի Ալիկի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում

Նորատուսցի Ալիկի վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում

Երեկ բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը։ Նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով։ 

Ոստիկանությունից այսօր հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են հայտանաբերել Բանդուրյանի մոտից եւ արդյոք նրան բաց թողե՞լ են երեկ, պատասխանեցին, որ Բանդուրյանին բաց են թողել, մնացած մասով նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։
 

Ոստիկանությունից այլ մանրասներ չհաղորդեցին։

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը անցնում էր մի աղմկահարույց գործով․ դատարանը նրան արդարացրել էր եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։ 

Նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը)։

Նշենք նաեւ, որ այն ժամանակ Բանդուրյանին ազատ արձակելու համար երաշխավորություն էին ներկայացրել մի շարք պատգամավորներ։ 

ԲՀԿ-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը եւս անձնական երաշխավորություն էր ներկայացրել, անդրադառնալով Բանդուրյանի վարքագծին եւ նախինում արած իր երաշխավորությանն, ասաց․ «Ես երբ ներկայացրել եմ, ինքն այդ գործով ազատվել է եւ ավարտվել է ամեն ինչ։ Այն, ինչ դուք եք ասում, ես տեղյակ չեմ»։