«Telcell» ընկերությունը նոր տնօրեն ունի 

«Telcell» ընկերությունը նոր տնօրեն ունի 

«Թել-Սել» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ` ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արտյոմ Ղազարյանը: Մինչ այդ նա զբաղեցնում էր ընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնը:

Արտյոմ Ղազարյանը ծնվել է 1979 թվականին Գյումրի քաղաքում։

1997-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան:

2003-2006թթ. սովորել է Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրայում՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003-2006թթ. աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես ծրագրերի բաժնի ղեկավար:

2008-2010թթ. աշխատել է «ԱրմենՏել» ընկերությունում որպես մարքեթինգի մասնագետ:

2010-2022թթ. «ԱԿԲԱ» բանկում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում` մարքեթինգի վարչության պետի:

2022թ․ սեպտեմբերին միացել է «Թել-Սել»-ի թիմին:
Արտյոմ Ղազարյանը մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իտալիայում և Վրաստանում: 

2023-ի ռեբրենդավորումից հետո «Թել-Սել» ընկերությունը դիրքավորվում է որպես Հայաստանի վճարահաշվարկային ազգային օպերատոր և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը: «Թել-Սել»-ի էկոհամակարգում առկա են ամենատարբեր պրոդուկտներ բիզնեսների ու օգտատերերի համար, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Telcell Wallet-ը՝ ներկա պահին Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկը։ Telcell Wallet-ում յուրաքանչյուրը կարող է օգտվել 600-ից ավելի ծառայություններից։  Ներկայումս ընկերությունն իր էկոհամակարգում ունի ավելի քան 4500 տերմինալներ և 4000-ից ավելի գործընկերներ: