Չինական Ուխանում կառուցում են հատուկ հիվանդանոց՝ կորոնավիրուսով հիվանդների համար

Չինական Ուխանում կառուցում են հատուկ հիվանդանոց՝ կորոնավիրուսով հիվանդների համար

Չինաստանի Ուխան քաղաքում, որտեղ անցյալ տարեվերջին բռնկվեց նոր տիպի կորոնավիրուսը, սկսել են կառուցել հատուկ հիվանդանոց՝ այդ վիրուսով հիվանդների բուժումը կազմակերպելու համար։ Այս մասին հայտնում է չինական կենտրոնական հեռուստատեսությունը։ Նախատեսվում է, որ հիվանդանոցը շահագործման կհանձնվի արդեն փետրվարի երկուսին։ Նոր հիվանդանոցի մակերեսը կլինի 25 հազար քառակուսի մետր։ Այնտեղ հնարավոր կլինի համաժամանակյա կերպով կազմակերպել մինչեւ հազար հիվանդի բուժումը։ Հիվանդանոցը «Սյաոտանշան» տիպի է։ Այն կառուցվել էր Պեկինում մեկ շաբաթում՝ 2003-ին SARS-ի համաճարակի օրերին։