Չինաստանի Ուհան քաղաքը դուրս է եկել մեկուսացման ռեժիմից

Չինաստանի Ուհան քաղաքը դուրս է եկել մեկուսացման ռեժիմից

Չինաստանի իշխանությունների հրահանգով, Ուհան քաղաքը դուրս է բերվել մեկուսացման ռեժիմից, որով թույլատրվում է քաղաք ելումուտը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ուհանը, որտեղից սկսվեց կորոնավիրուսային համաճարակը, մեկուսացման մեջ գտնվեց յոթանասունվեց օր՝ հունվարի 23-ից ապրիլի ութը։