Մի հավի բուն էլ չես սարքելու․․․

Մի հավի բուն էլ չես սարքելու․․․

Փաշինյանը Աշտարակ է գնացել ու ֆեյսբուքյան իր էջում գրել, որ ակադեմիական քաղաք է կառուցում ու ձեռքի վրա էլ բացատրել, որ համերգասրահ,  դահլիճ կլինի, որը նախատեսված կլինի կինոդիտումների, օպերայի, թատրոնի համար, այսպես ասած՝ ունիվերսալ բեմ կունենա։  «Հրապարակ»- ը գրել էր, որ  «Մարտի 13-ին վարչապետի աշխատակազմը հերթական խոշոր դրամաշնորհն է տրամադրել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն»  ՊՈԱԿ-ին, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով։ Դրամաշնորհը կազմում է 74 մլն 800 հազար դրամ՝ 192 հազար դոլար»։

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է ֆեյբուքյան իր էջում գրել։ Գարնան հետ ակտիվացել են ֆեյքերը և «փողի մուննաթ» աշխատում և ուզում են տպավորություն ստեղծել, թե տիեզերքը նվաճելուց, նավահանգիստներ փռելուց հետո էս մարդը հիմա էլ ակադեմիական քաղաք է կառուցում։

Բա չասե՞ս՝ տեղովդ մեկ  թատրոն ես էլի։ Մի հատ դուրս ես գալիս, սաղ մարդիկ սուլում, շվշվացնում են՝ բեմից իջիր։ Ինչ ասես նետում, ինչ ասես ասում, դու մեկ է՝ քո մուղամն ես երգում։ Տիեզերքի խոպանը հերկելու ու նավահանգիստներ փռելուց հետո, ակադեմիական քաղաքը փոքր բան չի՞, որ մարդկանց զբաղեցնես։ Ախր այլմոլորակայիններ չեն, տեսնում են, որ հինգ տարի է թիմով քանդելու, ավերելու, հանձնելու գործով եք զբաղված։ Քանի՜ ակադեմիական քաղաք, քանի՜ մայրուղի, եկեղեցի,  քանի հարյուր քաղաք ու գյուղ եք հանձնել․․․ Բահը  առած երկրի հիմքերն եք փորում, ծառերն անգամ արմատախիլ եք անում, դուք քաղաք կառուցո՞ղ եք։ Դուք մի հավի բուն էլ  Հայաստանի համար չեք սարքելու։