Թուրքիան նախապատրաստվում է «Զանգեզուրի միջանցքի» իր տեղամասի շինարարությանը

Թուրքիան առաջիկա ամիսներին կսկսի այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» իր տարածքով անցնող տեղամասի շինարարությունը, որը կազմում է 224 կմ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի Տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադուլքադիր Ուրալօղլուն, ըստ Anadolu-ի փոխանցման։
Վերջինս նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է շարունակում «Զանգեզուրյան միջանցքի»՝ իր տեղամասի շինարարությունը։ Թուրքիան, ըստ Ուրալօղլուի՝ «Միջին միջանցքի» առանցքային շահառու երկրներից է։ Այն ունի պատմական մեծ նշանակություն եւ ներկայումս Անկարան ձգտում է ավելացնել «Միջին միջանցքի» հնարավորությունները։
Կարծիքներ