Ինչպես ազատվել գլխացավերից․ օգտակար խորհուրդներ

Գիտնականները նշում են, որ լարվածության, գլխացավերի եւ միգրենի ժամանակ ավելի լավ է ընդունել իբուպրեֆեն եւ սրտխառնոցի դեմ նախատեսված դեղամիջոնցեր; Կլաստերային գլխացավերի դեպքում, սակայն պետք է դիմել բժշկի։ Սինուսային գլխացավերը կարելի է հաղթահարել ալերգիայի դեմ նախատեսված դեղամիջոցներով եւ քթի սփրեյների միջոցով։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Լարվածությունն ու գլխացավերը ներկայումս շատ տարածված են։ Դրանք կարող են առաջանալ սթրեսներից, քնի հետ ունեցած խնդիրներից, կոֆեինի չարաշահումից։ Նման գլխացավերի դեպքում, երբ նաեւ կարող են լինել ցավեր պարանոցի շրջանում, խորհուրդ է տրվում կիրառել ոչ դեղատոմսային ցավազրկողներ՝ իբուպրեֆեն եւ պարացետամոլ։
Պետք է նաեւ հետեւել օրվա ընթացքում հեղուկ խմելու ռեժիմին։ Մասնագետները նաեւ հորդում են նման դեպքերում աշխատել հաղթահարել սթրեսները, միտքը պահել քիչ թե շատ ռելաքսային վիճակում։ Միգրենի ժամանակ էլ կարելի է պարացետամոլ եւ իբուպրոֆեն խմել, համատեղելով սրտխառնոցի դեմ նախատեսված դեղամիջոցների հետ։ Սակայն կարող են լինել դեպքեր, երբ այդ դեղամիջոցները չօգնեն։ Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Գիտնականները, հատկապես միգրենի դեպքում, խորհուրդ են տալիս ունենալ «միգրենային օրագիր»՝ հասկանալու համար, թե որ գործոններն են ավելի ակտիվացնում ցավերը։ Նման տրիգերային գործոններ կարող են լինել հորմոնալ փոփոխությունները, սթրեսը, որոշակի մթերքներ եւ խմիչքներ։ Կլաստերային գլխացավերը ցավային պոռթկումներ են, որոնք կարող են առաջանալ օրական մի քանի անգամ եւ շարունակվել շաբաթներ կամ ամիսներ։ Այս դեպքում արդեն միանշանակ է, որ մարդը պետք է դիմի բժշկի։ Կլաստերային գլխացավերի դեմ նախատեսված դեղամիջոցներ չկան, սակայն կարելի է կանխել ախտանշանները կամ մեղմացնել ցավային զգացողությունները։ Կլաստերային գլխացավերը կարող են առաջանալ ծխելուց, ալկոհոլի օգտագործումից, օծանելիքից, այլ ուժեղ հոտեր զգալու ժամանակ։
Կարծիքներ