Ռուսական արտադրության պատվաստանյութն ամենից արդյունավետն է ու անվտանգը․ Պուտին

Ռուսական արտադրության պատվաստանյութն ամենից արդյունավետն է ու անվտանգը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութը ամենից անվտանգն է ու արդյունավետը ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Նա մասնավորապես նշել է, որ ռուսները կարող են իրավամբ հպարտանալ, որ առանց ռուսական պատվաստանյութերի, հնարավոր չէր լինի հաղթել կորոնավիրուսիցն։ Ընդ որում, ըստ Պուտինի, այդ կարծիքին են ոչ միայն ռուսները, այլ նաեւ արտասահմանյան մասնագետները։