«Ծովային հրեշ» են լուսանկարել 

«Ծովային հրեշ» են լուսանկարել 

Կանարյան կղզեխմբի Տեներիֆե կղզու ափերի մոտ առաջին անգամ ցերեկային ժամի կարողացել են նկատել ու լուսանկարել խորջրյա կարթորս Melanocetus johnsonii տեսակի ձուկ, հայտնում է Condrik Tenerife կազմակերպությունը։ Հետազոտող կենսաբանները սա համարել են եզակի դեպք, երբ խորջրյա կարթորսը, որն իր ահարկու տեսքի համար կոչվում է նաեւ «ծովային սատանա», բարձրացել է ջրի մակերես։

Մասնագետները նշում են, որ քչերին է հաջողվել այս ձկանտեսակին ցերեկային ժամին ֆիքսել ջրի մակերեւույթին մոտ հատվածում։ Հիշեցնենք, որ սա համարվում է խորջրյա գիշատիչ ձուկ։ Պատկանում է մելանոցետների ընտանիքի կարթորսների շարքին։